ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Եվրամիությունը ժամանակին լրջորեն չի վերաբերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին, թե Խորհրդային միության փլուզումը 20-րդ դարի մեծագույն աղետն էր։
«Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում Ֆյուլեն ասել է, որ դեռևս 2008 թ. Բուխարեստում ՌԴ-ՆԱՏՕ գագաթնաժողովի ժամանակ Պուտինն ասել է՝ ՈՒկրաինան արհեստածին երկիր է։ «Սենյակում գտնվողների մի մասը ծիծաղեց, մյուս մասը չհասկացավ, բայց հիմա մենք լավ ենք հասկանում և այլևս չենք ծիծաղում»,- ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը ու շեշտել՝ Ղրիմի անեքսիան և ՈՒկրաինայի արևելքում զինված անջատողականներին աջակցելը վկայում են, որ Պուտինը բացահայտ անտեսում է միջազգային իրավունքը։